ՊՍԺ-ի նախագահը խոսել է այն մասին, որ Կիլիան Մբապեի պայմանագիրն ակումբի հետ մոտենում է ավարտին:
Հարցին՝ Մբապեի պայմանագրի ավարտից հետո հնարավո՞ր է, որ նա ևս մեկ մրցաշրջան մնա ՊՍԺ-ում, նախագահն ասել է.
«Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Նա սիրում է այս ակումբը։ Նա ֆանտաստիկ խաղացող է, լավագույնն աշխարհում։ Մենք ուրախ ենք, որ նրան ունենք: Եվ նա մեզ հետ կլինի»,- ասել է Նասեր Ալ-Խելայիֆին։