Սպորտ

«Արդարադատությունն աշխատում է, և մենք պետք է թույլ տանք, որ այն ավարտի աշխատանքը». Անչելոտին՝ «Նեգրեյրայի գործի» մասին

Կարլո Անչելոտիին անհանգստացնում են «Նեգրեյրայի գործով» «Բարսելոնայի» հասցեին մեղադրանքները:

Ընդգծենք, որ երեկ հայտնի է դարձել, որ գործը վարող Բարսելոնայի քննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն «Բարսելոնայի» կողմից RFEF-ի դատավորների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահին 2001-2018թթ․ 7,7 միլիոն եվրո վճարելը հանցագործություն է համարել:

Կատալոնական ակումբին մեղադրել են կաշառակերության մեջ։ Կաշառակերության մեջ մեղադրվում են նաև հենց Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան, նրա որդին, ինչպես նաև կատալոնական ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուն և Սանդրո Ռոսելը:

«Ես, ինչպես ֆուտբոլում բոլորը, մտահոգված եմ այս իրավիճակով, քանի որ դա շատ լուրջ հարց է։ Արդարադատությունն աշխատում է, և մենք պետք է թույլ տանք, որ այն ավարտի աշխատանքը՝ որոշման հասնելու համար:

Ես ֆուտբոլի աշխարհում եմ արդեն 40 տարի։ Երբ նման իրավիճակներ են լինում, դրանք անհանգստացնում են մեզ բոլորիս», – ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։