Սպորտ

«Ես երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնում են «Բարսային». Չավի

Չավին հայտարարել է, որ մրցավարները չեն օգնում «Բարսելոնային»: Այս մասին կատալոնացիների մարզիչը հայտնել է «Նեգրեյրայի գործով» նոր տեղեկությունների ֆոնին:

«Հաջորդ շաբաթ ևս մեկ նորություն կլինի Նեգրեյրայի մասին, տասնհինգ օրից՝ ևս մեկը, իսկ մեկուկես ամսից՝ ևս մեկը։ Դուք արդեն գիտեք իմ կարծիքը գործի վերաբերյալ: Նայեք ցանկացած թերթի արխիվ և կտեսնեք: Ես երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնում են «Բարսային»։ 

Ես չեմ մտածում Նեգրեյրայի գործի մասին: Ես ամենօրյա շատ աշխատանք ունեմ թիմի հետ անելու», – ասել է Չավին։