Սպորտ

«Միլանը» 17 տարվա մեջ առաջին անգամ ֆինանսական տարվա արդյունքներով շահույթ է ստացել

Սեպտեմբերի 27-ին կայացել է ֆինանսական տարվա արդյունքներն ամփոփող «ռոսոներիների» տնօրենների խորհրդի նիստը, որը ժամկետներով համընկնում է 2022/23 ֆուտբոլային մրցաշրջանի հետ:

Նիստի արդյունքում արձանագրվել է 6 մլն եվրոյի շահույթ։ Նախորդ ֆինանսական տարում «Միլանը» 66,5 մլն եվրոյի վնաս է կրել:

«Միլանը» 2006 թվականից ի վեր առաջին անգամ շահույթով փակել է հաշվեկշիռը, երբ այդ ցուցանիշը կազմում էր գրեթե 2,5 միլիոն եվրո:

Բացի այդ, ակումբի եկամուտներն ամփոփիչ ֆինանսական տարում գերազանցել են 400 միլիոն եվրոն (նախորդ ժամանակահատվածում՝ 297 միլիոն): Սա «Միլանի» համար ռեկորդային է։