Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.33

EUR428.81

RUB4.23

Երևան 7 ℃

Рус Eng

Ջենարո Գատուզոն կգլխավորի «Մարսելը»

Սպորտ

27 Սեպտեմբերի, 18:20

Այսօր 45-ամյա իտալացի մասնագետը կժամանի Ֆրանսիա, որպեսզի պայմանագիր կազմի ակումբի հետ․ հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրն արդեն պատրաստ է, նախատեսված է նաև թիմի առաջին մարզումն իտալացու գլխավորությամբ:

Ավելի վաղ «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Մարսելինո Գարսիա Տորալը: Նա թիմից հեռացել է 7 խաղից հետո: Ակումբը հայտարարել է, որ իսպանացու հեռանալը կապված չէ մարզական պատճառների հետ:

Գատուզոյի վերջին աշխատավայրը եղել է «Վալենսիան», որը նա գլխավորել է 2022թ․ հունիսից մինչև 2023թ․ հունվար։

Լիգա 1-ի անցկացրած 6 տուրերից հետո «Մարսելը» վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում