Սերժ Գնաբրին կոտրել է ձեռքը «Բավարիայի»՝ Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում:
Մյուխենցիները դուրս են թողել «Պրոյսեն Մյունստերին»՝ 1-ին տուրի խաղում հաղթելով 4:0 հաշվով:
28-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 11-րդ րոպեին: Հաղորդվում է, որ ռենտգեն հետազոտությունը նրա մոտ ձախ նախաբազկի ոսկորի կոտրվածք է հայտնաբերել։
«Վաղը Գնաբրին պետք է վիրահատվի, նա բաց կթողնի մի քանի շաբաթ։ Սա հարված է ոչ միայն անձամբ նրա, այլև բոլորիս համար։ Նա շատ կարևոր խաղացող է», - ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։