Սպորտ

Լարվել են «Նապոլիի» և Օսիմհենի հարաբերությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վիկտոր Օսիհենը սոցցանցերում սկսել է ընդգծված հեռավորություն պահպանել «Նապոլիից»:

Այսօր հայտնի է դարձել, որ խաղացողի և Իտալիայի չեմպիոնների միջև կոնֆլիկտ է հասունացել, քանի որ ակումբի «TikTok» էջում հայտնվել է Բոլոնիայի հետ խաղում հարձակվողի պահվածքը ծաղրող տեսանյութ։ Սրանից հետո Ֆուտբոլիստի գործակալը «Նապոլիին» սպառնացել է դատական ​​գործընթացով:

Ինքը՝ նիգերիացին, Instagram-ի իր էջից հեռացրել է նեապոլցիների հետ կապված լուսանկարների մեծ մասը, սակայն թողել է ազգային հավաքականի և նախորդ ակումբների հետ կապված լուսանկարները։