Նիժնի Նովգորոդի «Պարի» ակումբի հարձակվող Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Սևիկյանը Հայաստանի հավաքականի ճամբարում կլինի հոկտեմբերի 9-18-ը:
Այդ ընթացքում Հայաստանի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Ռիգայում հոկտեմբերի 12-ին կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Ստրումիցայում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ: