Սպորտ

«Թող վաղը երեխաները դպրոց գնան «Ատլետիկոյի» մարզաշապիկով». Մորատան՝ «Ռեալի» դեմ տարած հաղթանակի մասին

«Թող վաղը երեխաները դպրոց գնան «Ատլետիկոյի» մարզաշապիկով». Մորատան՝ «Ռեալի» դեմ տարած հաղթանակի մասին

Ալվարո Մորատան «Ռեալի» նկատմամբ դերբիում տարած հաղթանակից հետո կիսվել է էմոցիաներով:

Լա լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» 3:1 հաշվով հաղթեց «Ռեալին»: Մորատան դուբլի հեղինակ դարձավ․

«Ես շատ ուրախ եմ բոլորի համար, և ես դա ասել եմ օրերս տված հարցազրույցում։ Երկրպագուները պետք է խաղային ամենակարևոր դերը խաղան, այդպես էլ ստացվեց։ Մենք միասին ենք. ֆուտբոլիստները խաղադաշտում են, իսկ նրանք՝ տրիբունաներում։

Մենք պետք է ֆուտբոլ խաղանք, և մենք դա շատ լավ գիտենք։ Նման թիմերի դեմ չի կարելի խաղալ 150 տոկոսով, պետք է մի փոքր վերականգնվել, բայց մենք կարող ենք դա անել նաև գնդակով։

Ես պետք է ինձ կարևոր զգամ, և այս տարի ես ինձ ավելի կարևոր եմ զգում, քան երբևէ: Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաղթել, քանի որ ես շատ եմ ցանկանում նվաճել գավաթը «Ատլետիկոյի» հետ։

Թող վաղը երեխաները դպրոց գնան «Ատլետիկոյի» մարզաշապիկով և հպարտանան մեզանով», – ասել է հարձակվողը DAZN-ին տված հարցազրույցում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական