97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ և ապահովել Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 9։0 առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենսկայիտիսի նկատմամբ։