Սպորտ

«Բարսելոնան» տանը ջախջախում է «Բետիսին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցել է «Բետիսի» դեմ։ Հանդիպումն ավարտվել է Չավիի թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով։

Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը, Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերան Տորեսը, Ռաֆինյան և Ժոաո Կանսելուն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 13 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։