Սպորտ

«Ինտերը» ջախջախեց «Միլանին»․ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 4-րդ տուրի «Ինտեր»-«Միլան» խաղում։ 

Հաշիվը բացել է Հենրիխը՝ հանդիպման երկրորդ րոպեին։ «Ինտերի» կազմում երկրորդ գոլը հեղինակել է Թյուրամը՝ 38-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսին «Միլանին» հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը։ 57-րդ րոպեին «Ինտերի» դարպասը գրավել է Լեաուն։ 

Մխիթարյանը մրցակցի՝ խաղը փրկելու հույսերը նվազագույնի է հասցրել 63-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպելով, 79-րդ րոպեին 11 մոտրանոցից հաշիվը 4։1 է դարձրել Չալխանօղլուն, իսկ մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Մխիթարյանի շքեղ փոխանցումից հետո Ֆրատեզին նաև 5-րդ գնդակն է ուղարկել «Միլանի» դարպասը։ 

Հավելենք, որ մրցաշարային աղյուսակում «Ինտերն» ու «Միլանը» ունեին հավասար՝ 9-ական միավոր։ Այս հաղթանակից հետո Մխիթարյանի թիմը վաստակել է ևս 3 միավոր և 12 միավորով բարձրացել աղյուսակի առաջին հորիզոնական։ «Յուվենտուսը» 10 միավորով երկրորդն է։