Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը: Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական