Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է «Վեսթ Հեմ Յունայթեդ» իր անհաջող տեղափոխության մասին․
«Մրցաշրջանի առաջին չորս խաղում մեկնարկային կազմում չեմ եղել, այդ պատմությունը մտքովս անցավ։ Ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Վեստ Հե՞մ։ Մենք պարզապես համաձայնության չենք եկել։ «Մանչեսթեր Յունայթեդն» ուրախ էր, որ ես մնացի, ես ուրախ էի պայքարել իմ տեղի համար», - Մագուայերի խոսքը մեջբերում է «Express» -ը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Վեստ Հեմ»–ը Մագուայերի համար առաջարկել է 35 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 30-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թվականի օգոստոսին: Տրանսֆերի գումարը կազմել է 87 մլն եվրո: Այդ պահին դա պաշտպանի ամենաթանկ գնումն էր ֆուտբոլի պատմության մեջ: