Լիոնել Մեսսին Մարկո Վերատիին հաջողություն է մաղթել Քաթարում:
Երեկ Դոհայի «Ալ Արաբին» հայտարարել է իտալացու տեղափոխության մասին, ով 2012 թվականից հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Մեսսին և Վերատին թիմակիցներ են եղել նախորդ երկու մրցաշրջանում:
«Հաջողություն նոր փուլում, Մարկո։ Դու գիտես, որ քեզ միշտ ամենալավն եմ մաղթում», - սոցցանցում գրել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը՝ հրապարակմանը կից ներկայացնելով համատեղ լուսանկար։