Մադրիդում կթարմացնեն «Սանտիագո Բեռնաբեու» մետրոյի կայարանը, որը գտնվում է «Ռեալի» մարզադաշտի հարևանությամբ:
Աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին և, ինչպես սպասվում է, կավարտվեն 2027 թվականի առաջին եռամսյակում։ Կայանի դիզայնը ոգեշնչված կլինի «Ռեալի» վերանորոգված մարզադաշտի նոր դիզայնով։ Կառավարությունը ծրագրում կներդնի 68 մլն եվրո։
Տարածքների մակերեսը եռապատկվելու է, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ արձագանքել մարզադաշտում անցկացվող հանդիպումների և միջոցառումների օրերին զբոսաշրջիկների մեծ հոսքին:
Կայարանում կտեղադրվի 12 նոր վերելակ և 24 շարժասանդուղք, իսկ աշխատանքները կհամակարգվեն հարակից տարածքի ուրբանիզացման այլ աշխատանքների հետ: