Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 22 ℃

Рус Eng

Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում 10,8 մլն դոլարով առանձնատուն է գնել

Սպորտ

12 Սեպտեմբերի, 18:11

Ինչպես հաղորդում է անշարժ գույքի նորությունների ոլորտում մասնագիտացած «The Real Deal» կայքը, Մեսսին և նրա կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, առանձնատուն են գնել Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի ափամերձ հատվածում:

Շինության մակերեսը կազմում է 975 քմ։ Այն գտնվում է օվկիանոսի ափին, ունի 8 ննջասենյակ, մարզասրահ, մերսման սենյակ, լողավազան։ Տանտերերը անմիջական հասանելիություն կունենան երկու նավամատույցներին։

Տունը կառուցվել է 1988 թվականին և ընդլայնվել է 2000 թվականին։ Նախկին տանտերերը նախորդ տարի այն գնել են 9 միլիոն դոլարով և վաճառել Մեսսիի ընտանիքին 10,8 միլիոն դոլարով:

Նշվում է, որ առանձնատունը գտնվում է «Դրայվ Փինք» մարզադաշտից և հարակից «Ինտեր Մայամիի» մարզաբազայից մոտ 5 մղոն հեռավորության վրա:

Ֆորտ Լոդերդեյլը առողջարանային քաղաք է Հարավային Ֆլորիդայի արևելյան ափին և գտնվում է Մայամի և Ուեսթ Փալմ Բիչ քաղաքների միջև:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը