Ֆելիքս Մագատն իրեն հարմար թեկնածու է համարում Գերմանիայի մարզչի պաշտոնում:
Ավելի վաղ 5 խաղում 4 պարտությունից հետո հավաքականից հեռացվել էր Հանսի Ֆլիկը:
«Ես չգիտեմ, թե ինչ պահանջներ ունի Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) այս պաշտոնի թեկնածուի համար: Բայց, իմ կարծիքով, ակնհայտ է, որ մեզ այժմ շտապ պետք է մեկը, ով կարող է նորից հավաքել այս ամբողջովին անվստահ թիմը, որն այլևս չի համապատասխանում իր մակարդակին:
Կարծում եմ, որ ես գիտեմ՝ ինչպես աշխուժացնել երկչոտ թիմերը և վստահություն ներշնչել նրանց, որպեսզի նորից լավ խաղան: Ես Բունդեսլիգայի աղյուսակի ստորին հատվածից որոշ թիմեր բարձրացրել եմ միջնամաս կամ նույնիսկ վերև և կարծում եմ, որ դա այն է, ինչ հիմա պետք է DFB –ին», - հայտարարել է 70-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ Մագատը երեք անգամ հաղթել է Բունդեսլիգայում. երկու անգամ՝ «Բավարիայի», մեկ անգամ՝ «Վոլֆսբուրգի» հետ: Վերջին վեց տարվա ընթացքում նա միայն մեկ անգամ է զբաղեցրել մարզչի պաշտոն. 2022թ․ նա գլխավորել է Բեռլինի «Հերտան», որին կարողացել է ետ պահել Բունդեսլիգայից դուրս մնալուց: