Սպորտ

Հայաստանի հավաքականը չկարողացավ փրկել խաղը խորվաթների հետ դիմակայությունում

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Ցավոք, Հայաստանի հավաքականը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 

Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփվեց 12-րդ րոպեին՝ հյուրերի կատարմամբ։ Խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը Մոդրիչի խաղարկած անկյունայինից հետո մոտ տարածությունից կատարած հարվածով գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Արձանագրվեց խաղից դուրս վիճակ, սակայն հանդիպման ֆրանսիացի գլխավոր մրցավարը VAR-ով տեսակրկնությունը դիտելուց հետո որոշեց արձանագրել դարպասի գրավումը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ 

Հավելենք, որ այս խաղում միջադեպ գրանցվեց հայ և խորվաթ երկրպագուների միջև՝ ծեծկռտուքի տեսքով։