La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ հոկտեմբերին նախատեսվում է հարձակվողի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ երկարաձգելու շուրջ բանակցություններ սկսել Վլահովիչի գործակալի հետ:
Նշվում է, որ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստ է թիմ կառուցել Վլահովիչի շուրջ: Թիմակիցները նույնպես վստահում են սերբ հարձակվողին ։
Բացի այդ, Վլահովիչի հետ պայմանագրի կարճաժամկետ երկարաձգումը կբարձրացնի ամորտիզացիայի ժամկետը, և նրա աշխատավարձի մի մասը կբաշխվի ավելի երկար ժամկետով՝ նվազեցնելով տարեկան ծախսերը:
Վլահովիչի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026թ․ հունիսի վերջը: