Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
Հյուրերն առջևում են հաշվի մեջ։ 12-րդ րոպեին խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը Մոդրիչի խաղարկած անկյունայինից հետո մոտ տարածությունից կատարած հարվածով գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Արձանագրվեց խաղից դուրս վիճակ, սակայն հանդիպման ֆրանսիացի գլխավոր մրցավարը VAR-ով տեսակրկնությունը դիտելուց հետո որոշեց արձանագրել դարպասի գրավումը: