Սպորտ

Լուիս Ռուբիալեսը պաշտոնապես լքել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Ռուբիալեսը, որը զբաղեցնում էր կազմակերպության նախագահի պաշտոնը, հրաժարական է տվել․ այս մասին ֆեդերացիային հայտնի է դարձել Պեդրո Ռոշեն (RFEF-ի նախագահի պաշտոնակատար):

«Բացի այդ, Ռուբիալեսը ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնից ևս հրաժարվել է», - ասվում է RFEF-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիալեսը քննադատության էր ենթարկվել աշխարհի կանանց առաջնության եզրափակիչի ավարտից հետո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու պատճառով։ Խաղում իսպանուհիները հաղթել էին Անգլիայի հավաքականին (1:0): ՖԻՖԱ-ն նրան 90 օրով հեռացրել էր ֆուտբոլից։