Սպորտ

Կազեմիրոն կլինի հավաքականի ավագը մինչև Աբչելիտիի ժամանելը

Կազեմիրոն կլինի Բրազիլիայի հավաքականի մշտական ավագը Ֆերնանդո Դինիզեի օրոք: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպանը այս մասին իմացել է միայն ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Բոլիվիայի հետ խաղից առաջ (5:1):

UOL-ի տվյալներով՝ Կազեմիրոն կմնա ազգային հավաքականի ավագը, գոնե՝ մինչև Կառլո Անչելոտիի ժամանումը, սակայն ինքն այդ մասին դեռ չգիտի:

Կիսապաշտպանը «սելեսաոյի» ամենափորձառու խաղացողներից է:

Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Կազեմիրոն Բրազիլիայի կազմում հանդիպումների թվով երրորդն է (92): Առաջատարը Նեյմարն է՝ 134 խաղով, Մարկինյոսն ունի 106 խաղ:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Ամերիկայի 2024-ի գավաթից հետո կգլխավորի Բրազիլիայի հավաքականը: Կազեմիրոն նրան լավ ծանոթ է մադրիդյան ակումբում համատեղ աշխատանքի շնորհիվ։