Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է մարոկկացիներին, որոնք աղետալի երկրաշարժի հետևանքով զրկվել են իրենց տներից:
Մարաքեշում Ռոնալդուին պատկանող հյուրանոցն անվճար ընդունել է երկրաշարժի հետևանքով տուժածներին:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Սեր և աղոթքներ եմ հղում երկրի բոլոր բնակիչներին այս շատ դժվար պահին», - գրել է Ռոնալդուն։
Երկրաշարժը վերջին 120 տարվա ընթացքում երկրի ամենակործանարար երկրաշարժն է: Այն մասամբ ավերել է Մարաքեշ քաղաքի պատմական մասը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է։