Սպորտ

Արտակ Դաշյանը Թուրքիայի ընտրանու դարպասը գրաված առաջին հայ ֆուտբոլիստն է

Արտակ Դաշյանը Հայաստանի ազգային հավաքականում 2-րդ գոլը խփեց՝ դառնալով թուրքերի դարպասը գրաված մեր ընտրանու առաջին ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։ 

«Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում՝ Ազգերի լիգայի շրջանակում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (2-3):

Դաշյանն ընդգրկվեց Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում Հայաստանի հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում՝ թուրքերի դարպասը գրավելով 33 տարեկան 292 օրական հասակում։ 

Ցանկը գլխավորում է Գառնիկ Ավալյանը (35 տարեկան 364 օրական), որին հաջորդում է Սարգիս Հովսեփյանը (34 տարեկան 212 օրական)»,- հայտնում է ֆեդերացիան: