Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, և հիմնական իրադարձությունները տեղի ունեցած երկրորդ խաղակեսում։
Ընդմիջումից հետո` 49-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը նետվեց գրոհների, և Նաիր Տիկնիզյանի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Արտակ Դաշյանը գրավեց մրցակցի դարպասը՝ 0-1:
Հատկապես երկրորդ խաղակեսի ավարտին Թուրքիայի ընտրանին ուժեղացրեց ճնշումը, և 88-րդ րոպեին հաշիվւ հավասարեցրեց Յիլդիրիմը՝ 1։1։ Հանդիպումն այս հաշվով էլ ավարտվեց։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին` հյուրընկալելով Խորվաթիային: