Լիոնել Մեսսին հերթական գոլն է խփել տուգանայինից։ Այսօր Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվողն աչքի է ընկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Էկվադորի հետ խաղում (1:0):
Սա «Ինտեր Մայամիի» հարձակվողի կարիերայում տուգանայինից ուղիղ հարվածով 65-րդ գոլն է, և նա այդ ցուցանիշով հավասարվել է Դեվիդ Բեքհեմին:
«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուգանայինից խփած 60 գնդակ ունի իր հաշվին։
Տուգանայինից գոլերով Մեսսիից առաջ են Ժունինյո Պերնամբուկանոն (77), Պելեն (70), Վիկտոր Լեգրոտալյեն և Ռոնալդինյոն (երկուսն էլ՝ 66–ական):