Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտնել է հրաժարականի մասին։ Նրա խոսքով՝ Ալբանիայի ընտրանու հետ խաղի արդյունքն է իր որոշման պատճառը։ Նազարյանը հեռացել է մամուլի ասուլիսի սրահից։
Հավելենք, որ այսօր ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի առաջին տուրի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալել էր Ալբանիայի Մ-21 հավաքականին և զիջել 1:2 հաշվով: