Սպորտ

Մեսսիի հրաշալի տուգանային հարվածը օգնում է Արգենտինային հաղթել առաջին խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ Անտոնիո Վեսպուչիո Լիբերթի» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026թ.առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի Արգենտինա-Էկվադոր հանդիպումը: Աշխարհի գործող չեմպիոնները հաղթել են 1:0 հաշվով: Դաշտի տերերի միակ գոլը 78-րդ րոպեին խփել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Նշենք, որ Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք միմյանց հետ կխաղան երկու շրջան: Այն թիմերը, որոնք կզբաղեցնեն առաջինից վեցերորդ տեղերը, որակավորվում են եզրափակիչ մրցաշար. 2023 թվականի սեպտեմբերին կանցկացվեն առաջին երկու տուրերը, իսկ մրցաշարը կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին։