Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։
Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։