Սպորտ

Մբապեն հրաժարվել է բոնուսներից

Հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է պայմանագրով նախատեսված բոնուսներից, որպեսզի վերադառնա ՊՍԺ․ հայտնում է One Football-ը՝ հղում անելով L'Équipe-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը հրաժարվել է հավատարմության բոնուսից, որը կազմում է 100 մլն եվրո: Դա բավական էր ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին համոզելու համար, որ Մբապեին պետք է թույլ տալ վերադառնալ թիմ:

Ընդ որում, նշվում է, որ այդ գործարքը ոչ ֆորմալ է և դիտարկվում է որպես ջենտլմենական համաձայնագիր:

Ավելի վաղ Մբապեն հայտարարել էր, որ չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից: Այդ պատճառով նա հեռացվել է ՊՍԺ-ի կազմից մինչմրցաշրջանային հավաքի համար: Սակայն ավելի ուշ Մբապեն փոխել է որոշումը և բանակցություններ սկսել ֆրանսիական ակումբի հետ: