Մոհամեդ Սալահը այս աշնանը չի մեկնի Սաուդյան Արաբիա:
Ըստ Foot Mercato-ի՝ չնայած «Ալ Իթթիհադը» «Լիվերպուլին» առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն գործարքը չի կնքվի, Սալահը կմնա Անգլիայում:
Տրանսֆերային պատուհանի փակումից առաջ վերջին ժամերին Ջիդդայի թիմը կկենտրոնանա «Բետիսի» պաշտպան Լուիս Ֆելիպեին ձեռք բերելու վրա: