Սպորտ

Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերը կգնի Չարենցավանի «Վանը»

Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերը կգնի Չարենցավանի «Վանը»

Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարևիչը, որին պատկանում էր անգլիական «Ռեդինգը», կդառնա Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանի» նոր սեփականատերը:

Ինչպես հայտնի դարձավ Sportball24.com. հայկական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կանցնի ռուսաստանցի գործարարին, երբ տվյալները գրանցվեն առևտրային ռեգիստրում: Այս պահին բանակցություններն ավարտական փուլում են։

Անտոն Զինգարևիչը անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատերն է։ Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել 2012 թվականին, սակայն նա այն վաճառել է երկու տարի անց և դուրս եկել տնօրենների խորհրդի կազմից։ 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտեվը»։ Ռուս օլիգարխը կապ ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» և Գելենջիկի «Վիստա» ֆուտբոլային ակումբների հետ, որի հետ վերջերս «Վանը» ընկերական հանդիպում է անցկացրել (1:1) սեպտեմբերի 4-ին՝ Չարենցավանում:

Սպասվում է, որ «Վանը» հանգրվան կդառնա երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր կժամանեն «Վիստայից»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական