Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե սեպտեմբերյան խաղերում թիմը չբավարարի իր արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը։
Հաղորդվում է, որ Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերը Ճապոնիայի և Ֆրանսիայի հետ կորոշեն Ֆլիկի ապագան: Հունիսյան հանդիպումների արդյունքների կրկնության դեպքում, երբ «Բունդեսթիմը» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ (3:3), 0:1 հաշվով պարտվեց Լեհաստանին, իսկ հետո 0:2 հաշվով զիջեց Կոլումբիայի հավաքականին, հավանական է դառնում գլխավոր մարզչի փոփոխությունը: Այս պաշտոնի հիմնական թեկնածուներն են Յուլիան Նագելսմանը, Օլիվեր Գլասները և Մաթիաս Զամմերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ճապոնիայի հետ: Այնուհետ՝ սեպտեմբերի 12-ին, կխաղա Ֆրանսիայի հետ: