Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները:
«Լիվերպուլի» պաշտպանը հրավիրվել է Գարեթ Սաութգեյթի թիմ՝ Եվրո-2024-ի որակավորման փուլում Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին և Շոտլանդիայի հետ ընկերական խաղին:
«Ասթոն Վիլլայի» դեմ երեկվա խաղում (3:0) Տրենտը ազդրի վնասվածք է ստացել: Վնասվածքի լրջությունն այս պահին հայտնի չէ, սակայն «Լիվերպուլի» և հավաքականի բժիշկները որոշել են ֆուտբոլիստին դուրս թողնել հավաքականի հայտացուցակից:
Անգլիայի հավաքականի հայտացուցակից հեռացվել է նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը: Գրիլիշը վնասվածք է ստացել ու բաց թողել «Ֆուլհեմի» դեմ խաղը։
Անգլիայի ազգային հավաքականի կազմը կհամալրի «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն: