«Լիվերպուլի» նախկին ավագ, այժմ՝ «Ալ-Իթիֆաքի» ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը պատմել է այն պատճառների մասին, որոնք նրան դրդել են հեռանալ մերսիսայդյան ակումբից․
«Եղել է մի քանի պահ, որոնք տագնապ են առաջացրել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Յուրգենի հետ։ Նա անկեղծ էր ինձ հետ։ Ես զրույցի մանրամասների մեջ չեմ մտնի, քանի որ դա անձնական է, բայց ես հասկացա, որ հաջորդ մրցաշրջանում այդքան շատ չեմ խաղա: Ես գիտեի, որ իմ տեղը նոր խաղացողներ կգան։ Բոլորը գիտեն, որ ինձ համար շատ դժվար կլիներ չխաղալ՝ հաշվի առնելով այն, թե որքան եմ մնացել այդ ակումբում, քանի տարի եմ եղել ավագը։ Գումարած՝ Անգլիայի հավաքականը: Իսկ հետո «Ալ-Իթթիֆաքը» դիմել է «Լիվերպուլին»՝ պարզելու, թե հնարավորություն կա՞, որ ինձ բաց թողնեն։ Ակումբը բացասական պատասխան է տվել։ Այդ պահին ես զգացի, որ մնալու ցանկությունս մարում է։ Ես գիտեի, որ մի օր այդ պահը կգա, բայց չէի կարծում, որ դա տեղի կունենա հիմա: Ես ստիպված էի համակերպվել դրա հետ», - ասել է Հենդերսոնը՝ The Athletic-ին տված հարցազրույցում: