Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պաշտպան, ներկայումս «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի «ֆեյսբուքի» էջում հրապարակված համատեղ նկարից։
«Նախկին և ներկա պորտուգալացի ֆուտբոլիստների հետ»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Ֆիգուն հանդես է եկել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Ինտերի» կազմերում։