Յանիկ Ֆերեյրա Կարասկոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի առաջնություն:
Կիսապաշտպանը «Ալ Շաբաբի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Հաղորդվում էր, որ բելգիացու համար «Աթլետիկոն» կստանա 15 միլիոն եվրո։
Կարասկոն մադրիդյան ակումբում խաղացել է 2015-2018 թվականներին և 2020-2023 թվականներին: Նախորդ մրցաշրջանում Լա լիգայում անցկացրած 35 խաղում նա խփել է 7 գոլ: