«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսին»:
14-րդ րոպեին «Ինտերի» կազմում հաշիվը բացել է կիսապաշտպան Ֆակունդո Ֆարիասը: 51-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ժորդի Ալբան, 83 – րդ րոպեին՝ հարձակվող Լեոնարդո Կամպանան: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարել է Լիոնել Մեսսին։
«Լոս Անջելեսը» հեղինակության գնդակը խփել է 90-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Ռայան Հոլինգսհեդը:
Մայամիի ակումբը կանոնավոր առաջնությունում զբաղեցնում է 14-րդ՝ նախավերջին տեղը Արևելյան կոնֆերենցիայում՝ 25 խաղից հետո վաստակելով 25 միավոր: Գործող չեմպիոն «Լոս Անջելեսը» 26 խաղից հետո 40 միավորով 3-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում։