Սերխիո Ռամոսը համաձայնության է եկել «Սևիլիա» տեղափոխվելու հարցում:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել և կնքել կարճաժամկետ պայմանագիր։ 37-ամյա ֆուտբոլիստը կմերժի «Ալ Իթթիհադի» և թուրքական թիմերի առաջարկները:
Ռամոսը հեռացել է «Սևիլիայից» 2005 թվականին: Նա խաղացել է «Ռեալում» և ՊՍԺ-ում։ Այժմ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում է: