«Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպան Դեյվի Կլասենին: Միլանցիները Հոլանդիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ով 2024թ․ հունիսին կարող է դառնալ ազատ գործակալ, բանակցում են Ամստերդամի ակումբի հետ։
Ընդ որում, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեռ չի հաստատել Կլասսենի տեղափոխությունը: Իտալական ակումբին առաջարկում են նաեւ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին: