Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» սան Արթուր Սերոբյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարի հիմունքներով տեղափոխվում է պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արթուր Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ: