«Լիվերպուլը» մտադիր չէ բաց թողնել Մոհամեդ Սալահին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլի» հարձակվողին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է «Ալ Իթթիհադը»: Սաուդյան ակումբը պատրաստ է վճարել 150 մլն եվրո:
Հաղորդվում էր նաև, որ եգիպտացի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն համաձայնեցված է: CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյկոբսի տեղեկացմամբ՝ դա չի համապատասխանում իրականությանը. պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, իսկ «Լիվերպուլը» դեռ մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ սաուդցիները նախկինի պես պլանավորում են ձևակերպել գործարքը և կարող են բարելավել առաջարկը մինչև 200 մլն եվրո: