Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 19 ℃

Рус Eng

«Ունիոն»–ում ես հնարավորություն ունեմ շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով». Բոնուչի

Սպորտ

1 Սեպտեմբերի, 18:44

Բեռլինի «Ունիոն» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխության մասին:

«Ինձ համար հատկապես կարևոր է կարիերայիս ընթացքում առաջին անգամ արտասահման մեկնելը։ «Ունիոնում» ես հնարավորություն ունեմ շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով և աջակցել թիմին երեք բարդ մրցումներում՝ օգտագործելով իմ փորձը։ Ես անհամբեր սպասում եմ կարիերայիս այս նոր փուլին», - Բոնուչիի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա Բոնուչին «Յուվենտուսում» հանդես է եկել 12 տարի ( 2017/2018 մրցաշրջանում խաղացել է «Միլանում»): 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը