Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

Բալեկյանը կմիանա հավաքականին

Սպորտ

1 Սեպտեմբերի, 11:45

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կհասցնի ապաքինվել վնասվածքից և կկարողանա Թուրքիայի և Խորվաթիայի դեմ առաջիկա խաղերում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

Sportball24.com-ի տեղեկություններով՝ Բալեկյանը «Սարմիենտոյի» դեմ խաղում ցավոտ հարված է ստացել, սակայն վնասվածքը լուրջ չի: «Բոկա Խունիորսի» հարձակվողն արդեն կարող է մարզվել:

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Բալեկյանը Բուենոս Այրեսից կմեկնի Երևան և առաջիններից մեկը կմիանա Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա խաղերին:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը