Հենակետային կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարող է տեղափոխվել «Ինտեր»: Միլանցիները 26-ամյա ֆրանսիացու մասին տեղեկություն են խնդրել «Տոտենհեմից»:
Ավելի վաղ Նդոմբելեն մերժել էր «Ջենոայի» առաջարկը․ նա ցանկանում է խաղալ չեմպիոնների լիգային մասնակցող ակումբում:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Նապոլիում»։
Նդոմբելեին գնելու դեպքում «Ինտերը» կարող է 21-ամյա հենակետային Կրիստիան Ասլանիին վարձակալության հանձնել այլ ակումբ: