Սպորտ

Մաքգրեգորը նոր կերպարով է հանդես եկել

Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը ցուցադրել է իր նոր կերպարը։ Մարտիկը սափրել է մորուքն ու բեղերը։

«Շեֆը՝ babyface։ Իռլանդիայում ընտանիքի կողմից լքված, բայց իր կարողությունը վաստակած ալկոհոլի արտադրությունից: Եվ հիմա ես վերադարձել եմ»,- գրել է Մաքգրեգորը իր «X»-ի էջում:

Հիշեցնենք, որ Մակգրեգորը ելույթ չի ունեցել 2021 թվականի հուլիսից, երբ «UFC 264»-ում տեխնիկական նոկաուտով (ոտքի վնասվածք) պարտվել էր ամերիկացի Դասթին Պորիեին։