Սպորտ

Վրացի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»

Ամստերդամի «Այաքսը» հայտարարել է վրացի ֆուտբոլիստ Ժորժ (Գեորգի) Միկաուտաձեի տրանսֆերի իրականացման մասին։ 

«Ժորժը՝ մեր հաջորդ վրացին», -ասվում է ակումբի X-ի էջում արված գրառման մեջ: 

Ավելի վաղ ամստերդամյան ակումբում խաղացել է Շոթա Արվելաձեն. 1997-2001 թվականներին նա «Այաքսի» կազմում անցկացրել է 125 հանդիպում՝ դառնալով 72 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Ժորժ Միկաուտաձեն ծնվել է Ֆրանսիայում։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Մետցի» կազմում։ 22-ամյա հարձակվողը ֆրանսիական Լիգա 2-ի 37 խաղերում դարձել է 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ և օգնել ակումբին՝ վաստակել բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի 3 տուրերում Միկաուտաձեն հասցրել է հեղինակել երկու գնդակ և մեկ արդյունավետ փոխանցում կատարել: