Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» հույսեր չի կապում 36-ամյա ֆուտբոլիստի հետ և նրան տրանսֆերի է հանել:
Բոնուչիի հետ բանակցություններ է վարում «Լացիոն»․ հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն: Հռոմեական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար ավելի ակտիվ աշխատանք կսկսի Մատեո Գենդուզիի տրանսֆերը ձևակերպելուց հետո:
Լեոնարդոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ջենոան»։ Ջենովական ակումբը կարծում է, որ կարող են պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, եթե նրա տեղափոխությունը «Լացիո» խափանվի: