Սպորտ

Անդրե Օնանան վերադարձել է Կամերունի ազգային հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը հայտնվել է ազգային թիմի հայտացուցակում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի շրջանակներում Բուրունդիի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար: Խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Օնանը կոնֆլիկտ էր ունեցել Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգի հետ՝ ԱԱ-2022-ի մարտավարության պատճառով։

Դարպասապահը լքեց թիմը՝ չսպասելով աշխարհի առաջնության ավարտին, իսկ դեկտեմբերին հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: